ԽԱՆՈՒԹ

  
     

      

Արենի Հնացված Կարմիր Անապակ Գինի

Հնացումը` կաղնե տակառներում՝ 12 ամիս (ֆրանսիական կաղնեփայտ, միջին խարկվածության)

Խաղողի տեսակը՝ 100% Սև Արենի

Գույնը՝ վառ հագեցած սուտակագույն, թեթև նռնագույն երանգով, միջին խտության:

Բույրը՝ բազմատարր, թարմ բույր՝ հագեցած հատապտղային փնջով (թարմ ազնվամորի, մոշ և կեռաս)։ Վառ արտահայտված է ծխի և փայտի բույրերի համակցումը։ Պղպեղի երանգը նրբագեղ կերպով միաձուլվել է բուրավետ փնջին (աղացած սև պղպեղ, բուրավետ պղպեղ), համեմունքների հետ (դափնու տերև, մեխակ և անուշահոտ անիսոն): Գրավիչ քաղցր նրբություն բույրի մեջ։

Համը՝ փափուկ, բազմաշերտ: Թավշյա տանիններով (երիտասարդ, կանաչ) թարմ, թթվային երանգներ: Համը շատ հարուստ է թարմ հատապտուղներով և գայթակղում է ծաղկային փնջով (մանուշակ, յասաման): Երկարատև, գրավիչ հետհամ՝ վանիլի և երիտասարդ, թարմ ռեհանի երանգներով:

Երկիր.
Հայաստան
Ալկոհոլ`
14.5%
Տարի`
2021

Առաքում 24/7