ՀՏՀ
Ներկայացնում ենք ամենատարածված հարցերը, որոնք մենք սովորաբար ստանում ենք։ Եթե այստեղ չգտնեք Ձեր հարցի պատասխանը, առանց կաշկանդվելու գրեք մեզ։
ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՏՎԵՐ
Ոչ, Դուք կարող եք պատվիրել թեկուզ 1 շիշ։ 10000 դրամից քիչ պատվերների դեպքում առաքումը վճարովի է։
Ե՞ՐԲ Է ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԻՄ ՊԱՏՎԵՐԸ, ԵՒ Ե՞ՐԲ Է ԻՄ ՔԱՐՏԻՑ ԳՈՒՄԱՐ ԳԱՆՁՎԵԼՈՒ
Դուք նախ կստանաք պատվերի հաստատման մասին ավտոմատ էլեկտրոնային նամակ։ Մենք Ձեր քարտից գումար կգանձենք միայն այն ժամանակ, երբ Ձեր պատվերը հաստատված լինի։
ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՓՈԽԵԼ ԿԱՄ ՉԵՂԱՐԿԵԼ ԻՄ ՊԱՏՎԵՐԸ ՄԻՆՉԵՎ ԴՐԱ ԱՌԱՔՈՒՄԸ
Եթե Դուք ցանկանում եք փոխել կամ չեղարկել Ձեր պատվերը, խնդրում ենք հնարավորինս շուտ կապվել մեզ հետ։ Եթե առաքիչն արդեն ճանապարհին չլինի, Ձեր պատվերը կարող է չեղարկվել անվճար։
ԽՈՇՈՐ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԵՂՉԵՐ ՈՒՆԵ՞Ք
Մենք մեծածախ վաճառող ենք և միշտ ողջունում ենք խոշոր պատվերները։ Մենք ուրախ կլինենք Ձեզ տրամադրել զեղչեր հատուկ պատվերների համար։ Զանգահարեք մեզ կամ էլ․ նամակ ուղարկեք։
ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՊԱՏՎԵՐ ԳՐԱՆՑԵԼ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳՈՎ
Այո, Դուք կարող եք պատվեր գրանցել հեռախոսազանգով, մեր հաճախորդների սպասարկման կենտրոնը գործում է 24/7 ռեժիմով։
ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼ ԿԱՆԽԻԿՈՎ ԱՌԱՔՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Այո, կարող եք։ Մենք ընդունում ենք կանխիկ վճարումներ առաքման ժամանակ։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԳՏՆԵԼ ԱՅՆ ԱՊՐԱՆՔԸ, ՈՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՄ
Որոնելու համար գլխավոր էջի վերևի աջ կողմում գտնվող որոնման դաշտում մուտքագրեք այն ապրանքի անունը, որը փնտրում եք։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ՍՏՈՒԳԵԼ ԻՄ ՊԱՏՎԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հենց Ձեր պատվերն ուղարկվի՝ Դուք կստանաք էլեկտրոնային հաստատում։