Առաքման Քաղաքականություն
Պատվերներն ընդունվում են առցանց՝ winedoor.com կայքի միջոցով:
Յուրաքանչյուր գնորդ ընտրում է առաքման տարբերակը` առաքման արժեքն ու ժամկետը:
Կայքում Ձեր նախընտրած ապրանքն ընտրելուց հետո, նշում եք առաքման հասցեն, հեռախոսահամարը և նախընտրելի օրն ու ժամը:
Նախընտրած ապրանքի ընտրման փուլն անցնելուց հետո անցնում եք պատվերի ձևակերպմանը, որին հաջորդում է գնման պատվերը:
Ըստ անհրաժեշտության՝ կարող եք տրամադրել նաև հավելյալ տեղեկություններ՝ առաքումը կազմակերպելու համար։
Մեր առաքիչը կապ կհաստատի Ձեզ հետ՝ ճշտումներ կատարելու և առաքման գործընթացը հստակեցնելու համար։
Ապրանքի արտաքին որակային համապատասխանությունը ստուգում եք առաքման պահին` առաքիչի ներկայությամբ: Եթե առաքման ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեղում պահանջեք տվյալ ապրանքի փոխարինում կամ վերադարձ:
Առաքումն իրականացվում է 2 փուլով։
Պատվերի մշակման ժամանակահատված․
Այս փուլը կազմակերպվում է մի քանի պրոցեսներով՝ պատվերի հաստատում, համապատասխանեցում, որակի ստուգում և փաթեթավորում:
Պատվերը հաստատելուց հետո այն ուղարկվում է հասցեատիրոջը։ Երևանում առաքումը սովորաբար տևում է մինչև 2 ժամ:
Առաքման ժամանակահատված․
Առաքման ժամանակը կախված է պահեստից առաքման հասցե ուղարկելու գործընթացից: Առաքման ժամկետը կարող է փոփոխվել՝ կախված պատվերների քանակից կամ այլ պայմաններից: