Խանութ

Սիրելի արվեստասերներ, գինու գիտակներ,
Լավ նորություն ունենք․ շուտով մեր Door գինիներն արվեստի գործ կդառնան։
Մայիսի 24-ին սիրով կսպասենք ձեզ DvinRooofTop-ի բացմանը,
որի ընթացքում կմիավորվեն երևակայությունն ու ստեղծարարությունը։
Outdoor Art Creators համայնքի նկարիչները միջոցառման ընթացքում կզարդարեն Door գինու շշերը՝ պատկերելով իրենց պատկերացրած դուռը դեպի․․․
Յուրաքանչյուր գինու շիշ կդառնա եզակի արվեստի գործ և կներկայացվի ftNFT.am հարթակում՝ պատկերված նկարի յուրատիպ պատմությամբ:
Միջոցառումից հետո այս արվեստի նմուշները հասանելի կլինեն նաև օֆլայն վաճառքի համար:
Վստահ ենք, որ Door NFT-ները նաև կատարյալ նվեր կդառնան արվեստի և գինու համադրությունը գնահատող մարկանց համար, քանզի գինին էլ ժամանակի ընթացքում միայն կատարելագործվում է:
Երեկոյի ընթացքում ձեզ սպասվում է․
Ծրագրում.
➢ Երաժշտական կատարումներ T-White-ից և Karina Sahakyan-ից
➢ DOOR պրեմիում գինիների համտեսում
➢ Արտ-ներկայացում OutDoor Art Creators Community-ի մասնակիցների կողմից
Ստեղծագործ մարդիկ, նկարիչներ, դեռ կարող եք միանալ OutDoor Art Creators համայնքին՝ https://bit.ly/3W31xci
Ընկերներ, անհամբեր կսպասենք ձեզ DvinRoofTop-ի բացմանը՝ մայիսի 24-ին՝ վայելելու արվեստի և գինու հրաշալի համադրությունը։
Անձնական հրավերի ID՝ https://www.jetcs.co/n/RoofTop1
Անցեք հղումով, գրանցվեք։ Երբ ձեր QR-ն ակտիվանա, կստանաք մուտքի անվճար տոմս և 10% քեշբեք:
Մինչ հանդիպում։
24/7 առաքում