ԱՍՏՂԻԿ ԴԵՐԶՅԱՆ
Ես Աստղիկ Դերզյանն եմ: Սպասարկման ոլորտում աշխատում եմ 17 տարեկանից:
Երևանի պետական համալսարանում սովորելու տարիներին ինձ գրավեց սուրճի բույրը, մշակումն ու արտադրությունը։ Ռոմանոգերմանական բանասիրության բակալավրի աստիճան ստանալուց հետո իմ հետաքրքրության շրջանակում հայտնվեց գինին, և ես սկսեցի աշխատել Aperitivo գինու սրճարանում, որտեղ բացահայտեցի սոմելյեի մասնագիտությունը և հանդիպեցի մի բացառիկ մարդու, ով ինձ առաջնորդեց գինու և խաղողագործության մասին գիտելիքներ ձեռք բերելու հարցում:
2016 - 2018 թթ․ EVN Wine Academy-ում ուսանել եմ Էնոլոգիա և Գինու Բիզնեսի ծրագիրը: Սովորելու ընթացքում սկսեցի հետաքրքրվել գինու և զբոսաշրջության ոլորտների մարկետինգով: Ավարտելուց հետո սկսեցի երազանքներիս աշխատանքը Հայաստանի ամենահայտնի գինեգործարաններից մեկում՝ Karas Wines-ում։
2021 թվականի մայիսին աշխատանքի առաջարկ ստացա մոսկովյան ներմուծող ընկերությունից՝ Amelia Wine-ից, որը հայկական գինիների ամենամեծ պորտֆոլիոն ունի: Այնտեղ ես ստանձնեցի մարքեթինգի ղեկավարի պաշտոնը։
2023թ․-ից ես ինձ դիրքավորում եմ որպես գինու անհատ փորձագետ և գինու տուրիզմի մասնագետ։
2020թ․ կազմակերպում եմ գինու մասնավոր և կորպորատիվ շրջագայություններ դեպի Հայաստան՝ լոկալ և տարածաշրջանի տարբեր գինեգործարաններում անձնական ուղեկցորդի դերում։ Բացի այդ, ես պատրաստում եմ տարբերվող հավաքածուներ գինու սիրահարների՝ էնոֆիլների, ոլորտի մասնագետների և մասնավոր կոլեկցիոներների համար: Միաժամանակ ես տարբեր միջոցառումներ եմ վարում, ինչպես նաև գինու պրոֆեսիոնալ համտեսներ եմ կազմակերպում Մոսկվայի ռեստորաններում:
ԳԻՆՈՒ ԸՆՏՐԱՆԻ
ԿԱՊ ՍՈՄԵԼԻԵԻ ՀԵՏ
Ցանկանու՞մ եք կապվել մեր սոմելյեի հետ: Դուք կարող եք ուղարկել ձեր հարցերն ու առաջարկները անմիջապես նրանց:
contact sommelier
Would you like to get in touch with our sommelier? You can submit your questions and suggestions directly to them.